Մբապեն՝ Ալբային. Փողոցում ես քեզ կսպանեմ

Մբապեն՝ Ալբային. Փողոցում ես քեզ կսպանեմ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնա»-ՊՍԺ խաղի առաջին կեսում կոնֆլիկտ է տեղի ունեցել փարիզյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեի և կատալոնացիների պաշտպան Ժորդի Ալբայի միջև (1-4): Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, առաջին կեսում Սերժինյո Դեստը մոտեցել է Մբապեին, որպեսզի ներողություն խնդրի դրվագներից մեկում իր գործողության համար: Ֆրանսիացին իսպաներենով պատասխանել է. «Ինձ ձեռք մի տուր»: Խոսակցությանը միջամտել է Ալբան, որն ասել է Մբապեին. «Ավելի խելացի եղիր: Նա քեզնից ներողություն է խնդրում»: ՊՍԺ-ի հարձակվողը զայրացել է ու բարձր տոնով ասել. «Փողոցում ես քեզ կսպանեմ»:

Հիշեցնենք՝ Մբապեն հեթ-տրիկի հեղինակ է դարձել այդ խաղում: Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 10-ին Փարիզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում