Դա Մեսսիի Չեմպիոնների լիգայի վերջին խաղն էր Կամպ Նոուում․ Ռիվալդո

Դա Մեսսիի Չեմպիոնների լիգայի վերջին խաղն էր Կամպ Նոուում․ Ռիվալդո

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն կարծում է, որ կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսսին արդեն անցկացրել է իր վերջին տնային խաղը «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայում: Փետրվարի 16-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Բարսելոնան սեփական հարկի տակ պարտվեց ՊՍԺ-ին՝ 1:4:

«Այս անհաջողությունը, ամենայն հավանականությամբ, Մեսսիի Չեմպիոնների լիգայի վերջին խաղն էր «Բարսելոնայի» կազմում «Կամպ Նոուում»: «Բարսելոնան» չի կարող Մեսսիին որևէ կարևոր տիտղոսի համար պայքարելու հույս տալ:

Նրա ապագան ՊՍԺ-ում է: Սա թիմ է, որը կարող է նրան տիտղոսներ նվաճելու հնարավորություն տալ։

Մեսսին տարիներ շարունակ ստանձնեց թիմի առաջատարի դերը: Այս մրցաշրջանում նրա լավագույն թիմակից Լուիս Սուարեսը գնաց «Աթլետիկո»: Անհասկանալի գործարք, որը «Աթլետիկոյին» ավելի ուժեղացրեց, քան երբևէ», – գրել է Ռիվալդոն BetFair- ի սյունակում:» մեջբերում է բրազիլացուն :

Հետևեք մեզ նաև Telegram-ում