ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կմասնակցի Սանտ Պետերբուգում «մեծ քսանյակի» գագաթնաժողովին
Նմանատիպ
ԱՄՆ-ը «շարունակում Է գնահատել» այս տարվա սեպտեսբերին Մոսկվայում իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման կարեւորությունը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 6-ին լրարգողներին հայտարարել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քառնին:
«Մենք տակավին գնահատում ենք Մոսկվայում երկկողմ գագաթնաժողովի կարեւորությունը: Մենք ունենք մի ամբողջ շարք հարցեր ՌԴ-ի հետ քննարկելու համար, եւ ուսումնասիրում ենք դրանք»,- ասել Է Քառնին:
Նա «արտակարգ հիասթափություն Է հայտնել Ռուսաստանի կողմից Էդվարդ Սնոուդենին ժամանակավոր ապաստան տրամադրելու համար»: Նրա խոսքով՝ «այս քայլը պարտադիր չԷր՝ նկատի առնելով մեր խիստ դիրքորոշումն այն առթիվ, որ Ռուսաստանից Սնոուդենին վտարելու եւ Միացյալ Նահանգներ վերադարձնելու համար կային օրինական հիմքեր»:
Իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 6-ի երեկոյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ այս առիթով հայտարարել Է, որ հիասթափված Է այն բանից, որ Ռուսաստանը ժամանակավոր ապաստան Է տրամադրել Էդվարդ Սնոուդենին, որն ԱՄՆ-ում մեղադրվում Է Ազգային անվտանգության գործակալության Էլեկտրոնային հսկողության ծրագրերի մասին գաղտնի տեղեկատվության հրապարակման մեջ:
Օբամայի խոսքով՝ Մոսվկայի այս որոշումը վկայում Է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում որոշակի խնդրիների առկայության մասին: «Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ խոչընդոտներ չկան ավելի արդյունավետ համագործակցության համար, չնայած այն բանին, որ Ռուսաստանը երբեն դատում Է «սառը պատերազմի» ժամանակների կատեգորիաներով: Ես մշտապես նրանց եւ նախագահ Պուտինին ասում եմ, որ դա անցայալում Է»,- հայտարարել Է Սպիտակ տան ղեկավարը:
Նաեւ Բարաք Օբաման հավաստել Է, որ կմասնակցի Սանտ Պետերբուգում մեծ քսանյակի» գագաթնաժողովին: ԱՄՆ-ը «շարունակում Է գնահատել այս տարվա սեպտեմբերին Մոսկվայում իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման կարեւորությունը: Մինչդեռ, նախագահը չի հիշատակել, թե ինքը պատրաստվում Է արդյոք այցելելու Մոսկվա ՌԴ-ի նախագահ Վլադիմի Պուինի հետ երկկողմ բանակցություններ վարելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում