Թուրքիայի ավիաուղիների օդաչուն էպիլեպսիայի նոպա է ունեցել ինքնաթիռում
07/08/2013 12:44
Նմանատիպ
Նիկոզիայի թուրքական մասի Էրջան օդանավակայնից Ստամբուլ թռչող Թուրքիայի ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի անձնակազմի ղեկավար-օդաչու Ֆըռաթ Գյոքերը էպիլեպսիայի նոպա է ունեցել ինքնաթիռում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, օդաչուն առաջին նոպան ունեցել է մինչեւ թռիչքը’ օդանավակայանի սպասասրահում: Հաջորդը եղել է թռիչքից անմիջապես առաջ. ուղեւորների բողոքներին պատասխանելու դուրս եկած օդաչուն երկրորդ անգամ է նոպայի մեջ ընկել:
Անձնակազմը օդաչուին շտապ հասցրել է հիվանդանոց, իսկ ուղեւորները Ստամբուլ են մեկնել այլ օդանավով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում