Եզրափակչում կհանդիպեն Ջոկովիչը և Մեդվեդևը
19/02/2021 15:14
Նմանատիպ
Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հայտնի դարձավ տղամարդկանց մենախաղի եզրափակիչի երկրորդ մասնակիցը։
Դանիլ Մեդվեդևը երեք սեթում 6։4, 6։2, 7։5 հաշվով հաղթեց Ստեֆանոս Ցիցիպասին և առաջին անգամ դուրս եկավ այս մրցաշարի եզրափակիչ։
Սա ռուս թենիսիստի 20-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում։
Եզրափակչում նրա մրցալիցը կլինի Նովակ Ջոկովիչը, իսկ հանդիպումը կկայանա կիրակի օրը;
Հետևեք մեզ նաև Telegram-ում