Վիվալդիի և Պիացոլլայի գործերը կհնչեն ՀՊՍՆ-ի և Ֆյոդոր Ռուդինի կատարմամբ

Վիվալդիի և Պիացոլլայի գործերը կհնչեն ՀՊՍՆ-ի և Ֆյոդոր Ռուդինի կատարմամբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 27-ին ժամը 19.30‚ երաժշտասերներին հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ունկնդրելու Անտոնիո Վիվալդիի‚ Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ որպես մենակատար հանդես կգա ճանաչված ջութակահար‚ մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր‚ այդ թվում նաև Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր Ֆյոդոր Ռուդինը։

Երեկոյի ընթացքում կհնչեն ամենասիրված և սպասված ստեղծագործություններից՝ Պիացոլլայի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները» և Վիվալդիի «Տարվա եղանակները»:

Աղբյուր՝ Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում