2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ ազգային զարթոնքի սկիզբ. Երրորդ նախագահի գրասենյակը տեսանյութ է տարածել
20/02/2021 14:04

Նմանատիպ
Երրորդ նախագահի գրասենյակը տեսանյութ է տարածել՝ կից գրելով.
«1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի պահն էր:
1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը: Երեք տասնամյակ առաջ Արցախի արդար պահանջին ու պայքարին միացավ ողջ հայությունը: Այդ պատմական շրջադարձային իրադարձության օրը Արցախի Հանրապետությունն իրավամբ հռչակել է Արցախի վերածննդի օր»:
20.02.2018թ.
Սերժ Սարգսյան
2021թ. փետրվարի 20-ը ևս կարող է դառնալ հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի սկիզբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում