Ռոման ոչ-ոքի խաղաց․ Մխիթարյանը մասնակցեց խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռոման ոչ-ոքի խաղաց․ Մխիթարյանը մասնակցեց խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել է «Բենևենտոյին» և գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է եղել ու փոխարինվել է 82-րդ րոպեին՝ դաշտում տեղը զիջելով Ստեֆան Էլ-Շաարավիին։

Նշենք՝ 57-րդ րոպեից «Բենևենտոն» խաղացել է 10 հոգով․ Կամիլ Գլիկը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել է խաղադաշտից։ Իսկ ավելացված ժամանակի վերջին րոպեներին, լարված իրավիճակում, տեխնիկական գոտուց հեռացվել է նաև հյուրերի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին։ Հանդիպման վերջին վայրկյաններին էլ «Ռոման» կարող էր 11 մետրանոց վաստակել, սակայն գլխավոր մրցավարը, դիմելով VAR-ի օգնությանը, խաղից դուրս վիճակ է արձանագրել՝ չնշանակելով տուգանային հարվածը։

Այս հանդիպումից հետո «Ռոման» շարունակում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը զբաղեցնել՝ իր միավորների թիվը հասցնելով 44-ի։ «Բենևենտոն» 25 միավորով 15-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում