Ադրբեջանի «Հույս» կուսակցությունը հույս է հայտնել

Ադրբեջանի «Ումիդ» (Հույս) կուսակցության 4-րդ համագումարը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել է կուսակցության վերընտրված առաջնորդ Իգբալ Աղազադեի թեկնածությունը: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի նախագահական ընտրություններում, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 9-ին, արդեն առաջադրվել է 17 անձանց թեկնածություն, այդ թվում’ գործող նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունը: Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար Իլհամ Ալիեւն անընդմեջ առաջադրվում է արդեն երրորդ անգամ, ինչը հակասում է միջազգայնորեն ընդունված նորմերին: Ներկա դրությամբ’ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթերը ներկայացրել են հովիվ-ֆերմեր’ «Ազադլըգ» կուսակցության առաջնորդ Ահմեդ Օրուջը եւ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության առաջնորդ, գործող նախագահ Իլհամ Ալիեւը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում