Շախմատի Հայաստանի առաջնություն. առաջատարները չկարողացան հաղթանակ տանել
22/02/2021 22:16
Նմանատիպ
Շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագույն խմբերի մրցաշարերը։
Այսօր կայացել են 6-րդ տուրի պարտիաները։
Տղամարդկանց մրցաշարում առաջատար Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի է խաղացել Սամվել Տեր-Սահակյանի հետ: Չնայած վաստակած ընդամենը կես միավորի՝ Գաբուզյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Առաջատարն ունի 5 միավոր: 2-րդ տեղում Արման Փաշիկյանն է 4,5 միավորով:
Կանանց մրցաշարում առաջատար Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղաց Սիրանույշ Ղուկասյանի հետ: Գարբոյանը աղյուսակը գլխավորում է 4,5 միավորով: Երկրորդ տեղում ընթացող Մարիա Գևորգյանն ունի 4 միավոր: Վերջինս այսօր առավելության հասավ Աննա Խաչատրյանի նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում