ՌԴ վարչապետը ընդունելի չի համարում Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ- ին
Նմանատիպ
Ռուսաստանն ակնհայտորեն չի ողջունում Վրաստանի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին: «Արմենպրես»-ի հաղրոդմամբ’ այս մասին նշել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռուսթավի 2» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: «Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեզ համար անընդունելի է անվտանգության տես ակետից: Ռուսաստանը շատ մեծ երկիր է, ունի միջուկային հզոր զինանոց, իսկ նրա հարևաններից մեկ ձգտում է անդամակցել մեկ այլ ռազմաքաղաքական դաշինքին, որի միջուկային հրթիռներն, ինչպես հայտնի է, ուղղված են ՌԴ տարածքում տեղակայված օբյեկտների վրա»,- նշել է Մեդվեդևը:Վարչապետի խոսքով’ Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ իր հարևաններից ցանկացածի անդամակցությանը Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքին’ լինի դա Վրաստանը, Ուկրաինան, թե որևէ այլ երկիր: Նրա գնահատմամբ’ անդամակցությունն էական ոչինչ չի կարող տալ, քան ավելորդ երկարաժամկետ լարվածություն ստեղծել երկու երկրների միջև:
Շարունակելով խոսքը’ ՌԴ վարչապետը հավելել է, որ ՆԱՏՕ-ի այն հայտարարությունը, թե «դաշինքը բաց է Վրաստանի համար», հիմք հանդիսացավ, որ վրացական իշխանությունները հապշտապ արկածախնդրային որոշումներ կայացրին, որը երկրին կանգնեցրեց փակուղու առաջ:
«Եթե նման հայտարարությունները չարվեին, գուցե պարոն Սահակաշվիլին 2008-ին հրթիռային սարքավորումներով հագեցած զրահամեքենաներ չուղարկեր Ցխինվալիի ուղղությամբ, այլ պայմանավորվածության համաձայն ժամաներ Մոսկվա’ բանակցելու»,- ամփոփել է խոսքը ՌԴ վարչապետը’ անդրադառնալով Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմին, որից արդեն 5 տարի է անցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում