Մեսսին իմ ընկերն է. Ես կարոտում եմ նրան. Սուարես
23/02/2021 20:25
Նմանատիպ
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ իր հարաբերությունների մասին:
«Իհարկե, ես կարոտում եմ նրան: Բոլորը գիտեն, որ Լեոն իմ ընկերն է: Մեր ամենօրյա խոսակցությունները ոչ միայն ֆուտբոլի, այլեւ կյանքի մասին են:
Մեր երեխաները, ովքեր միասին էին խաղում և լավ էին շփվում, նույնպես կարոտում են միմյանց: Բոլորս գիտեինք, որ այս փոփոխությունը մեզ է սպասում, և մեր տարիքի պատճառով մենք ստիպված էինք նախապատրաստվել դրան:
Միգուցե Լեոն ամեն օր կարոտում է իր ընկերոջը, սակայն մարզիչը ոչ, քանի որ ասաց, որ գոհ է իմ հեռանալու որոշումից», – ասել է Սուարեսը France Football-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ ուրուգվայցին կատալոնյան թիմից հեռացավ 2020-ի ամռանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում