«Ես քրտնաջան կաշխատեմ, որպեսզի իմ երկիրն ու ժողովուրդն իրենց կրկին հպարտ զգան». Սիրուշո
23/02/2021 22:46

Նմանատիպ
Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրառում արել:
«Ես հայ եմ և սերում եմ ավելի, քան 3500 տարի պատմությունը պահպանած հաղթողների սերնդից և կշարունակեմ ապրել և ստեղծագործել, ավելի շատ սեր ու գեղեցկություն տալ այս աշխարհին: Ես քրտնաջան կաշխատեմ, որպեսզի իմ երկիրն ու ժողովուրդն իրենց կրկին հպարտ զգան. ժամանակ է պետք, բայց մենք դրան կհասնենք: Երախտապարտ եմ նրանց, ովքեր այս ճանապարհին աջակցում են մեզ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին նորվեգացի երգիչ Ալեքսանդր Ռիբակի հետ նոր տեսահոլովակ էր ներկայացրել «Stay» երգի հիման վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում