Թուրքահայերը UEFA-ից պահանջել են պատժել Trabzonspor ֆուտբոլային ակումբի նախագահին
Նմանատիպ
Մի խումբ թուրքահայ քաղաքացիներ բողոքի նամակ են ներկայացրել UEFA-ի ղեկավարությանը, որում հայկական, հունական եւ իսրայելական թիմերի մասին ռասիստական արտահայտություններ թույլ տալու համար պահանջել է պատժել Trabzonspor ֆուտբոլի ակումբի նախագահ Իբարհիմ Հաջիօսմանօղլուին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը, թուրքական ակումբի ղեկավարը, օրերս քննադատելով Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության անդամների հանդիպումը Fenerbahce ֆուտբոլի ակումբի անդամներին, ասել է. «Նրանց թիմը Fenerbahce-ն է, իսկ Trabzonspor-ը հունական, հայկական կամ հրեական թիմ չէ: Մի խոսքով’ Trabzonspor-ը ձեր թիմը չէ»:
Նամակում ասվում է. «Իբրահիմ Հաջիօսմանօղլուն ռասիստական արտահայտություններ է թույլ տվել հայկական, հունական եւ հրեական թիմերի նկատմամբ: Միանշանակ է, որ նրա այդ խոսքերն ուղղված են նաեւ ֆոտբոլիստներին եւ երկրպագուներին: Պահանջում ենք անհապաղ նրա նկատմամբ անհրաժեշտ պատժամիջոցներ կիրառել, քանի որ նրա այդ արտահայտություններն, ըստ էության, հակասում են խտրականությունը, ռասիզմը մերժող UEFA-ի որդեգրած խաղաղության եւ բարեկամության սկզբունքներին»:
Նամակում նրանք նշել են, որ պայքարը շարունակելու են նաեւ սոցիալական ցանցերում թեմային հնչեղություն տալու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում