Բաքվում եւս մեկ դիմորդ է ինքնասպանություն գործել
Նմանատիպ
Բուհական ընդունելության քննությունները տապալելու պատճառով Բաքվում շենքի 7-րդ հարկից նետվել եւ մահացել է 17-ամյա դիմորդ Ռասիմ Ասիմ օղլու Իսազադեն: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս տարի դիմորդների ինքնասպանության սա արդեն երրորդ դեպքն է: Բուհ չընդունվելու եւ վճարովի համակարգ անցնելու պատճառով օրերս Ադրբեջանում ինքնասպանություն է գործել եւս երկու դիմորդ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ այսօր Բաքվում ինքնասպանություն է գործել քաղաքի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցիչ Հայալ Բեյբալա օղլու Նաբիեւը: Բաքվի Սուրախանիի ոստիկանության’ այդ մասին արած հայտարարության մեջ ասվում է, որ Նաբիեւը սկզբում իրեն վիրավորել է դանակով, իսկ հետո նետվել բազմաբնակարան շենքի 9-րդ հարկից: Նրա’ այդ քայլին դիմելու պատճառը դեռեւս հայտնի չէ: Կատարվում է քննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում