Հոլանդացի փորձագետներն ուսումնասիրում են Արդարադատության պալատում ստացված ծրարի պարունակությունը
07/08/2013 16:39
Նմանատիպ
Հոլանդիայի Դեն Բոսխ քաղաքում Արդարադատության պալատի հասցեով օգոստոսի 7-ին ստացվել Է ծրար՝ սպիտակ գույնի կասկածելի փոշիով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», այս մասին հաղորդել Է Հյուսիսային Բրաբանտի նահանգի ոստիկանությունը:
Փորձագետներն ուսումնասիրում են ծրարի պարունակությունը: Այն ձեռք տված մարդիկ առայժմ չեն գանգատվել ինքնազգացողությունից:
Կատարվում Է միջադեպի հետաքննություն:
Նման առաքումների առիթով երկյուղներն առաջացել են այն բանից հետո, երբ 2001 թվականին ԱՄՆ-ի մի քանի հիմնարկությյուններ ստացել են ծրարներ՝ սիբիրախտի բեղմնիկներով, միջադեպերն ավարտվել են հինգ մահաբեր վախճաններով: Ինչպես նշել Է Հոլանդիայի ոստիկանությունը, հաճախ այդ նամակներն ուղարկվում են որպես սպառնալիք կամ նախազգուշացում, բայց ներսում սովորաբար լինում Է անվնաս միջոց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում