Թուրքիայի ցամաքային ուժերի նորանշանակ հրամանատարը Հայոց հարցի թեմայով դոկտորական թեզ է պաշտպանել
Նմանատիպ
Երկու օր առաջ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար նշանակված, բանակի գեներալ Հուլուսի Քըլըչը Հայոց հարցով «դոկտոր» է: Նա Հայոց հարցի թեմայով դոկտորական թեզ է պաշտպանել Ստամբուլի Բոսֆորի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների եւ հեղափոխության պատմության ինստիտուտում, գեներալ-լեյտենանտ եղած ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը, թուրք գեներալի թեզը նվիրված է եղել Հայոց հարցին եւ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա հայկական լոբբիի ունեցած ազդեցության խնդրին:
Դոկտորական թեզը պաշտպանելուց հետո Աքարը դասավանդել է Թուրքիայի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում: Ցամաքային զորքերի հրամանատար նշանակվելուց հետո լուրեր են սկսել շրջանառվել, որ Հուլուսի Քըլըչը 2015թ.-ին նշանակվելու է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում