Ադրբեջանի նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցման համար ԿԸՀ մինչ այժմ փաստաթղթեր են ներկայացրել վեց թեկնածուներ

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Ազեր Սարըեւը հայտարարել է, որ օգոստոսի 7-ի ժամը 18:00-ի դրությամբ’ առաջիկա նախագահական ընտրություններում մասնակցության համար փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել 6 թեկնածուներ: Այս մասին,  հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Դա իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության առաջնորդ, Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւն է, «Ազադլըգ» կուսակցության առաջնորդ Ահմեդ Օրուջը (հովիվ-ֆերմեր), Քաղաքացիների եւ զարգացման կուսակցության առաջնորդ Ալի Ալիեւը, Ադրբեջանի լիբերալ կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիեւը, Ադրբեջանի հասարակական հետազոտությունների կենտրոնի’ «բերանբաց» մականունով հայտնի ղեկավար Իլգար Ալթայը եւ REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը, ով ներկայում գտնվում է կալանավայրում:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թ.-ի հոկտեմբերի 9-ին: Նախորդ նախագահական ընտրություններն այդ երկրում անցկացվել են 2008 թ.-ի հոկտեմբերի 15-ին: Նախագահական ընտրություններն

Հետևեք մեզ նաև Telegram-ում