Երևանում թալանվել են մի քանի Lexus-ներ
25/02/2021 01:16

Նմանատիպ
Փետրվարի 22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Lexus մակնիշի ավտոմեքենաների թալանելու մի քանի դեպքեր են տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Լեոյի փողոցում անհայտ անձը կամ անձինք գողացել են Գարեգին Ս.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:
Նույն օրը Փարպեցի փողոցում գողացել են Բենիամին Կ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին, իսկ նույն օրը Պարոնյան փողոցում գողացել են Աննա Գ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:
Նույն օրը Էրեբունի վարչական տարածքի Գլինկայի փողոցում թալանել են Նաիրա Հ.-ին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում