Լուսավոր Հայաստանը հայտարարություն է տարածել

Լուսավոր Հայաստանը հայտարարություն է տարածել

Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։
Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։
Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ չտանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։
Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն:
Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում