Համահայկական ազգային համաձայնություն շարժման հայտարարությունը
Նմանատիպ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումը ողջունում է ՀՀ զինված ուժերի պահանջը՝ ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի հայտարարությունը։ Մենք գտնում ենք, որ ՀՀ զինված ուժերը նման հայտարարություն պետք է անեին 2020 թվականի Նոյեմբերի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած տխրահըռչակ հայտարարությունից հետո, սակայն թեև ուշացած, բայց ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի այս հայտարարությունը համարում ենք ազգային և քաղաքացիական պարտքի դրսևորում։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումը 2018 թվականից սկսած, հետևողականորեն, պահանջել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ նրա հակասահմանադրական և ապազգային գործունեությունների համար։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ շարժումը կոչ է անում ՀՀ զինված ուժերին զերծ մնալ քաղաքական և քաղաքացիական գործընթացների վրա ազդելու հնարավորությունից, քանի որ ժողովրդավարության սկզբունքների համաձայն Հայաստանի ժողովուրդը ընտրությունների միջոցով պետք է որոշի երկրի իշխանությունները ձևավորելու խնդիրը։
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ շարժումը գտնում է, որ չի՛ կարելի թույլ տալ, որ արտահերթ ընտրությունները կազմակերպեն «իմքայլականները» կամ «17+»-ի ջատագով կառույցները, քանի որ երկրում ստեղծված ճգնաժամային վիճակը պայմանավորված է նաև ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՈՎ։ Նման իրավիճակում անհրաժեշտ է համայնքների ներկայացուցիչներից ձևավորել ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎ, որը և պետք է ստանձնի արտահերթ ընտրությունների անցկացման ողջ պատասխանատվությունը։
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ
«Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն», նախագահ՝ Գևորգ Հովսեփյան
«Հայք-հայկազունիներ կուսակցություն», նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան
«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն», նախագահ՝ Սոս Գիմիշյան
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների խորհուրդ
ՎԱՀԱԳՆ Ռազմահայրենասիրական – ՀԿ, նախագահ՝ Կարո Կարապետյան
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Աղասի Մանուկյան
ԹԵԳՄ – ՀԿ, նախագահ՝ Շմավոն Վեզիրյան
ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Նուրիսա Բեժանյան
ԶԱՐԹՈՆՔ – ՀԿ, նախագահ՝ Լևոն Թումանյան
ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆ – ՀԿ, նախագահ՝ Սարգիս Մելիք-Շահնազարյան
ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ – ՀԿ,
նախագահ՝ Արամ Գրիգորյան
ՀԱՀ հասարակական նախաձեռնությունների խորհուրդ
ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան
ՆԺԴԵՀՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ – նախաձեռ․, նախագահ՝ Հովիկ Ալեքսանյան
ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ – նախաձեռնություն, նախագահ՝ Դմիտրի Հարությունյան
ԲԱՍԵՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Հակոբյան
ՀԱՅ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ – նախաձեռ․, համակարգող՝ Պավել Մանուկյան
ՀԱՀ մտավորականների խորհուրդ
Արթուր Արմին Բաբայան (մշակութաբան, ՀԱՀ հիմնադիր համակարգող)
Աշոտ Գևորգյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր)
Արամ Գաբրիելյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու)
Հրաչիկ Հակոբջանյան (բանասիրական գիտությունների թեկնածու)
Դավիթ Ստեփանյան (ճարտարապետ)
Արմեն Դավթյան (մշակութաբան)
Արմեն Արաբյան (երաժշտաբան)
Հրայր Աղինյան (ՀԱՀ պատասխանատու)
Հետևեք մեզ նաև Telegram-ում