Բաքուն Ռուսաստանին TAP-ին միանալու առաջարկ է արել
Նմանատիպ
Արեւմուտքի հետ էներգետիկ նախագծեր իրագործելու առիթով Ռուսաստանի անհանգստությունը նվազեցնելու նպատակով Բաքուն Ռուսաստանին մասնակցություն է առաջարկել Տրանսադրիատիկ գազատարի նախագծում (TAP): Այս սենսացիոն հայտարարությամբ, ինչպես հաղորդում է թուրքական «Yeni Asya» թերթը:
««Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինն այցելել է Բաքու, որտեղ էլ ստացել է այդ առաջարկը: Ընդհանուր առմամբ’ Ադրբեջանի դիրքորոշումը հանդիսանում է Ռուսաստանին «հանգստացնելուն» ուղղված հայեցակարգի պրոդուկտ», -գրում է թերթը:
TAP նախագիծը կոչված է ապահովելու Կասպյյան տարածաշրջանից գազը Հունաստանի, Ալբանիայի եւ Միջերկրական ծովի վրայով Իտալիայի հարավ եւ հետո Արեւմտյան Եվրոպա փոխադրումը: Որպես հիմնական աղբյուր նախագիծը դիտում է այն գազը, որը ծրագրվում է արդյունահանել ադրբեջանական «Շահ դենիզ» հանքավայրի երկրորդ փուլի մշակումից:
«Շահ դենիզ» գազախտուցային հանքավայրի մշակման գծով գործընկերներ BP, SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) եւ Total ընկերությունները Տրանսադրիատիկ գազատարի նախագծում կստանան 50 տոկոս մասնակցության բաժին’ համապատասխանաբար 20, 20 եւ 10 տոկոս: Ներկայում TAP-ի բաժնետերերն են հանդիսանում շվեյցարական Axpo (42,5 տոկոս), նորվեգական Statoil (42,5 տոկոս) եւ գերմանական E.ON Ruhrgas (15 տոկոս) ընկերությունները:
Թուրքական թերթի այս հայտարարությունը հիմք է տալիս կարծելու, որ նման առաջարկի դիմաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Ադրբեջան կոչված է այդ երկրում հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւին աջակցություն ցուցաբերելուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում