Վրաստանը պատրաստ է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ բանակցություններին
Նմանատիպ
Վրաստանի կառավարությունը պատրաստ է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
«Մենք ցանկանում ենք նրանց հետ վերականգնել տնտեսական կապերը եւ հուս ունենք, որ այդպես էլ կլինի», – պարզաբանել է Ալասանիան: Նրա խոսքով’ սահմաններին վերաբերող քաղաքական հարցերը Ռուսաստանի եւ Վրաստանի խնդիրն են, եւ դրանք կքննարկվեն Ժնեւյան բանակցությունների ձեւաչափում:
Վրաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ ուղիղ բանակցությունների օգտին նախօրեին հանդես է եկել նաեւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Ժնեւյան բանավեճերն անցկացվում են 2008 թ-ի հոկտեմբերից այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Հարավային Օսիայում նույն տարվա օգոստոսին տեղի ունեցած իրադարձություններից հետո: Դա Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Վրաստանի ներկայացուցիչների համար երկխոսության միակ ձեւաչափն է: Բանավեճերում մասնակցում են նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները:
2008 թ-ի օգոստոի վերջին ռազմական հակամարտությունից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Դրան ի պատասխան’ Թբիլիսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում