Ռուսաստանյան հատուկ ծառայությունները ադրբեջանական ապօրինի լցանավ են հայտնաբերել

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կասպից ծովում ձերբակալել են ադրբեջանական «Նավթալան» լցանավը (танкер): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով virtualaz.az լրատվական կայքը, նավի վրա մաքսանենգ բեռ է հայտնաբերվել’ ապօրինի արդյունահանված նավթ: Այն ուղղվում էր ադրբեջանական «Սանգաչալ» նավահանգիստ:Նավը պատկանում է Ադրբեջանի պետական նավագնացության «ԿԱՍՊԱՐ» ընկերությանը: Հումքն արդյունահանվել է Աստրախանի հանքերում եւ նախատեսված էր «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթատար խողովակաշարը լցնելու համար:

Ներկա դրությամբ նավթային լցանավը գտնվում է Մախաչկալայի առեւտրային նավահանգստում: Միջոցներ են ձեռնարկվում նավի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու եւ նավը ձերբակալելու ուղղությամբ: Նավի վրա հայտնաբերված նավթի միջին շուկայական գինը գնահատվում է մոտ 45 մլն ռուբլի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում