ԱՄՆ անօդաչու ինքնաթիռների հարձակումից վեց զինյալներ են սպանվել Եմենում
Նմանատիպ
Միացյալ Նահանգների անօդաչու ինքնաթիռների հարձակումից վեց զինյալներ են սպանվել, ովքեր կասկածվում էին Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Reuters գործակալությանը, երկու շաբաթվա ընթացքում սա արդեն վեցերորդ հարձակումն է ԱՄՆ-ի կողմից:
Հարձակման դրդապատճառ էր դարձել օգոսոտոսի 7-ին Եմենի իշխանությունների’ Ալ-Քաիդայի նախապատրաստած դավադրության խափանման մասին հայտարարությունը, որով ցանկանում էին գրավել նավթի և գազի արտահանման երկու խոշոր տերմինալները և երկրի արևելյան մարզկենտրոնը: Պատճառ էին նաեւ ահաբեկչական սպառնալիքները, որ ստիպել էին Միացյալ Նահանգներին մեկ շաբաթով դադարեցնել Մերձավոր Արևելքի դիվանագիտական իր կառույցների աշխատանքները: Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը ստիպված են եղել Եմենից տարհանել իրենց դեսպանատների աշխատակազմին:
Մարեեբի բնակիչների և ականատեսների վկայությամբ’ անօդաչու ինքնաթիռները Եմենի հարավ-արևելյան Մաարեբ նահանգում լուսաբացին կրակել են ենթադրաբար Ալ-Քաիդա խմբավորմանը պատկանող երկու փոխադրամիջոցների վրա’ սպանելով վեց մարդկանց:
Հաղորդվում է, որ հուլիսի 28-ից ի վեր առնվազն 20 կասկածյալ զինյալներ են սպանվել:
Reuters-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն դադարեցրել է բանակցությունները Բեն Լադենի իրավահաջորդի’ Այման ալ-Զավահրիի հետ, ինչպես նաև ԿՀՎ-ն կասկածներ ունի, որ անհասցե սպառնալիքի հետևում հենց Եմենում գործող ճյուղավորումն է կանգնած:
Հետևեք մեզ նաև Telegram-ում