Շախմատի Հայաստանի առաջնություն
27/02/2021 13:27
Նմանատիպ
Այսօր կավարտվի Շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնությունը։
10-րդ տուրում պարտություն են կրել թե՛ առաջատար Հովհաննես Գաբուզյանը, թե՛ նրա մոտակա հետապնդող Արման Փաշիկյանը։ Գաբուզյանը պարտվել է Լևոն Բաբուջյանին, իսկ Փաշիկյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին։
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը 7,5 միավորով։ 6,5-ական միավորով երկրորդ տեղը կիսում են Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը։ Առաջատարը վերջին տուրում սևերով մրցելու է Տիգրան Լևոնի Պետրոսյանի հետ։ Արման Փաշիկյանի մրցակիցը Հայկ Մարտիրոսյանն է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը կմրցի Մանուել Պետրոսյանի հետ։
Վերջին տուրի պարտիաները կսկսվեն 15։00-ին։ Ուղիղ եթերը՝ այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում