Համացանցում հայտնվելէ Սիրիայի ընդդիմադիրների` խաղաղ բնակիչներին զանգվածաբար այրելու տեսանյութը
Նմանատիպ
Համացանցում հայտնվել է արմատական զինվորների կողմից Սիրիայի խաղաղ բնակիչների զանգվածային մահապատժի ենթարկելու կադրերով տեսանյութը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսանյութը հրապարակել է PRESSTV հեռուստաալիքը:Թուրքիայի հետ սահմանակից սիրիական Թել Աբյադ քաղաքում հակակառավարական արմատական զինյալները օրերս մահապատժի են ենթարկել 450 քուրդ պատանդների, որոնց թվում եղել են 120 երեխաներ, ինչպես նաեւ 330 կանայք եւ ծերեր: Բոլոր զոհվածները հանդիսացել են զինված հակամարտությունը սկսվելու հետ Ալ Հասիքա եւ Ռաքքա նահանգներում քրդական ինքնապաշտպանական ուժերին միացած «քրդական բրիգադի» մարտիկների ընտանիքների անդամները:
Ինտերնետում նախօրեիրն հայտնվել են ողբերգության նոր ցնցող կադրերը, որոնցում ջիհադականները ողջ-ողջ այրում են գերի վերցված պատանդներին: Ամենայն հավանականությամբ, մարդասպանները տեսանյութը նկարահանել են հատուկ խաղաղ բնակչությանը սարսափեցնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում