Սիրիացի պաշտոնյաները հերքել են նախագահ Ասադի դեմ հարձակման լուրը
Նմանատիպ
Սիրիայի պաշտոնյաները հերքել են Դամասկոսի մզկիթի ճանապարհին նախագահ Բաշար ալ-Ասադի ավտոշարասյան դեմ կատարված հարձակման մասին լուրերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վակայակոչելով «Ամերիկայի Ձայնը» հեռուստաընկերության կայքը, տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զաուբին հայտարարել է, որ լուրն ապատեղեկատվություն է և չի համա պատասխանում իրականությանը:Իսկ Սիրիայի հանրային հեռուստաընկերությունը տեսաերիզ է հեռարձակել, ուր ներկայացվում է, թե ինչպես է օգոստոսի 8-ին նախագահը մայրաքաղաքի մզկիթներից մեկում Ռամադանից հետո սկսվող պահքի ավարտին նվիրված 3-օրյա տոնի (իդ ալ-ֆիթր) աղոթք կարդում:
Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է Դամասկոսի կենտրոնական Մալքի թաղամասի մոտակայքում ռմբակոծման մասին, բայց չի հաստատել նախագահ Ասադի դեմ ահաբեկչության լուրը:
Հեռուստաընկերությունը նշել է, որ միջազգային լրատվամիջոցներին սահմանափակումների պատճառով դժվարանում է ինքնուրույն հաստատել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում