Մեծ Բրիտանիայում գործարկվել Է աշխարհում մեծությամբ երկրորդ հողմաԷլեկտրակայանը ջրի վրա
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի արեւելյան ափերի մոտ (Անգլիայի Սուֆոլքի կոսմություն) գործարկվել Է աշխարհում մեծությամբ երկրորդ հողմաԷլեկտրակայանը ջրի վրա: «Գրեյթե Գաբարդ» անվանումը կրող օբյեկտը միավորում Է 140 հողմագեներատոր՝ 500 մեգավատ ընդհանուր հզորությամբ: Դրա կառուցումը նստել Է գրեթե 2 միլիարդ դոլար, հաղորդում Է «Արմենպրեսը»:
Մեկ ամիս առաջ Անգլիայի հարավ – արեւելքի Քենթի կոմսության ափի մոտ սկսել Է աշխատել մի այլ համանման օբյեկտ, որը մոլորակում խոշորագույն հողմաԷլեկտրականն Է: «Լոնդոն Էրեյ» համալիրի ստեղծումը նստել Է գրեթե 3 միլիարդ դոլար: Դրա Էներգտիկական կայանքների միագումար հզորությունը հասնում Է 630 մեգավատի: Դրա կազմի մեջ Է մտել 175 հողմաշարժիչ ափի գծից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա:
«Գրեյթե Գաբարդը» եւ «Լոնդոն Էրեյը» կարող են ԷլեկտրաԷներգիայով ապահովել յուրաքնչյուրը կեսական միլիոն տուն: Մեծ Բրիտանիան այժմ շեշտը դնում Է այսպես կոչված «այլընտրական» Էներգետիկայի այս ուղղության զարգացման վրա: Իշխանությունները խնդիր են դնում մինչեւ 2020 թվականը հասնելու հողմաԷլեկտակայնների շուրջ 18 գիգավատ ընդհանուր հզորության, ինչը թույլ կտա բավարարել երկրի մինչեւ 11 միլիոն տնային տնտեսությունների պահանջմունքները: Ըստ վիճակագրության, հաշվի առնելով «Գրեյթե Գաբարդի» գործարկումը, երկրում հողմաԷլեկտրակայնների միագումար հզորությունը հասել Է 3,6 գիգավատի:
2017 թվականից «Գրեյթե Գաբարդն», ինչպես սպասվում Է, չափերով կկրկնապատկվի, երբ ավարտվի կայանի ընդլյանումը՝ շարք մտնի «Գալոպեր» օբյեկտը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հուսով Է միաժամանակ հասնելու մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների Էական կրճատման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում