2.1 C
Yerevan

Ինչպիսի եղանակ է սպասվում մարտ ամսին

Նմանատիպ

Դրամաշնորհային ծրագիր 2023. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական...

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...

Մարտին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9⁰C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3.2⁰C, երրորդ տասնօրյակում` +0.5⁰C:

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-4⁰C, Լոռիում (Տաշիրում` -3⁰C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0…+2⁰C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+8⁰C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28…-34⁰C, նախալեռներում` -24…-30⁰C, հովտային շրջաններում` -13…-17⁰C, Արարատյան դաշտում` -17…-25⁰C:

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից Արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…22⁰C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…27⁰C, Սյունիքի հովիտներում` 25…30⁰C:

Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5.1⁰C է, առաջին տասնօրյակում` 3,0⁰C, երկրորդ տասնօրյակում` 5.0⁰C և երրորդ տասնօրյակում` 7.2⁰C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2⁰C, բարձրադիր մասերում` -16.4⁰C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 27⁰C և 2001թ.` 24.8⁰C :

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13 օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +3⁰…+5⁰C:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:

Եղանակի կանխատեսում 2021թ. մարտ ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր,

Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+6⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3…-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +18…+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -22…-24⁰C, առավելագույնը՝ +25…+28⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 25-35մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,

Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2…-5⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -8…-12⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +10…+13⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -30…-33⁰C, առավելագույնը՝ +17…+20⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 40-60մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+2⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8…-11⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17…+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -26…-28⁰C, առավելագույնը՝ +22…+25⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 35-40մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+5⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3…-6⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+22⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12…-16⁰C, առավելագույնը՝ +27…+30⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 40-50մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +4…+6⁰C, լեռնային շրջաններում` -2…-4⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև -3…-5⁰C, լեռնային շրջաններում՝ -8…-13⁰C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +18…+20⁰C, լեռնային շրջաններում՝ +10…+13⁰C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -20…-22⁰C, լեռնային շրջաններում՝ -27…-30⁰C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +27…+28⁰C, լեռնային շրջաններում՝ +17…+20⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 50-80մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +6…+7⁰C, նախալեռնային շրջաններում` 0…+2⁰C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը հովտային շրջաններում մինչև -2…-5⁰C, նախալեռնային շրջաններում՝ -7…-10⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +22…+25⁰C, նախալեռնային շրջաններում՝ +12…+17⁰C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -12…-15⁰C, նախալեռնային շրջաններում՝ -27…-30⁰C, առավելագույնը հովտային շրջաններում +30…+32⁰C, նախալեռնային շրջաններում՝ +23…+25⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման 35-75մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5⁰C (նորման՝ 5.4 աստիճան), որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -3…-5⁰C, ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +18…+20⁰C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -23…-25⁰C, առավելագույնը՝ +26…+28⁰C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակից ավելին (նորման՝ 40 մմ):

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Դրամաշնորհային ծրագիր 2023. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական...

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...