Աշտարակներ, երաժշտական գործիքներ և տարատեսակ այլ առարկաներ. ճապոնացի վարպետն ուշագրավ քանդակներ է կերտում մատիտի միջուկով (լուսանկարներ)
Նմանատիպ
Ճապոնացի նկարիչը, որը սոցցանում հայտնի է Շիրոյի անունով, կարողանում է սովորական մատիտները վերածել իրական քանդակների:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նրան հաջողվում է վարպետությամբ փորագրել մատիտի փխրուն միջուկը և տպավորիչ արվեստի գործեր ստանալ:
Մատիտի վրա փորագրություն անել ճապոնացին սկսել է 7 տարի առաջ՝ հեռուստատեսությամբ հաղորդում տեսնելով արվեստի այս արտասովոր ճյուղի մասին: Սկզբում դա նրա համար մեծ մարտահրավեր էր, մինչև կարողանար սովորել ամուր պահել գործիքն ու ճիշտ աշխատել մատիտի նուրբ ու բարակ միջուկի հետ:
Ըստ ճապոնացու՝ հենց այդ դժվարությունն է արժեքավոր ու հետաքրքիր դարձնում իր ստեղծած գործերը:
Իր յուրատեսակ քանակները մանրամասնորեն ներկայացնում են այն պատկերները, որոնք նա ցանկանում է ստանալ: Ճապոնացու կերտած գործերի մեջ տեղ են գտնում ինչպես առօրյա օգտագործման առարկաներ՝ դանակ, պատառաքաղ, կողպեք, երաժշտական գործիքներ, այնպես էլ հայտնի տեսարժան վայրեր, ինչպես օրինակ Բիգ Բենը, չինական պարսպի աշտարակն ու այլ կառույցներ:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում