Հրաչյա Հարությունյանի փաստաբանը փորձաքննության կարևոր փուլում մեկամսյա արձակուրդ է մեկնել
Նմանատիպ
Փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ում վարձել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի համար մեղադրվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի շահերը ներկայացնելու համար, մեկամսյա արձակուրդ է մեկնել։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:
Այժմ Մարգարյանին փոխարինում է նրա օգնականը, որը, սակայն, առանց թարգմանչի չի կարողանում շփվել պաշտպանյալի հետ։
Հայաստանի դեսպանատունը՝ Ռուսաստանի հայերի միության միջնորդությամբ, փաստաբանների հետ հանդիպումներից մեկին հրավիրել է թարգմանչի, սակայն նրան բանտի տարածք չեն թողել՝ պատճառաբանելով համապատասխան կարգավիճակի բացակայությունը։
Աղբյուրները նշում են, որ այժմ հետաքննությունը կարևոր փուլում է, և տեղի է ունենում դեպքի հանգամանքների փորձաքննություն, այդ թվում՝ ուսումնասիրվում է, թե ինչպես է առհասարակ հնարավոր եղել ՀՀ քաղաքացուն նստեցնել մի մեքենայի ղեկին, որի տեխնիկական վիճակն առնվազն խնդրահարույց էր։
Քանի որ վթարի պատճառներից մեկն էլ եղել է նաև մեքենայի գերբեռնվածությունը, ապա հարց է ծագում պատասխանատու անձանց գտնելու, որոնք թույլատրել են մեքենայի շահագործում՝ նման ռեժիմում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում