Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փակել են Երևանի Արշակունյաց պողոտան։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 13։00-ին նախատեսված է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց` իշխանությանը թվում է, որ գեներալների, բանակի նկատմամբ կարող են ոտնձգություն անել։

«Ժողովուրդը բանակը պաշտպանում է ճիշտ այնպես, ինչպես բանակն է պաշտպանում ժողովրդին»,–ասաց Մամիջանյանը։

Տեղում հավաքվածները վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան», «Ազգ–բանակ, հաղթանակ»։ Երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Կարճ ժամանակ անց, սակայն, բողոքի ակցիա իրականացնողները բացեցին ճանապարհը` ասելով, որ իրենք կարճ ակցիա անելու նպատակ ունեին։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կմեկնարկի նիստը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում