Ադրբեջանում ոստիկանությունն արգելել է արտասահմանցի զբոսաշրջիկների էքսկուրսիան
Նմանատիպ
Բաքվում ոստիկանությունը մոտեցել է ԱՊՀ երկրներից ժամանած զբոսաշրջիկներին քաղաքի պատմական շենքերի մասին պատմող ուղեկցողին եւ պահանջել դադարեցնել էքսկուրսիան, ինչը զարմացրել է զբոսաշրջիկներին: Ադրբեջանցի իրավապահներն իրենց պահանջը բացատրել են նրանով, որ քաղաքի հյուրերը էքսկուրսիայի համար «պաշտոնական թույլտվութուն չեն ստացել»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին vesti.az-ին հայտարարել է հայտնի էքսկուրսավար Ֆուադ Ախունդովը, ով հայտնվել է զավեշտալի իրավիճակում: Նա ասել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը Բաքու ժամանած հեղինակային երգի միջազգային փառատոնի հյուրերին ցույց էր տալիս քաղաքի տեսարժան վայրերը: «Դա տեղի է ունեցել նախկինում Գոգոլի, այժմ’ Մարդանովների փողոցում, որը բազմամարդ է եւ այնտեղ շատ պատմական շենքեր կան: Անսպասելիորեն ինձ մոտեցան ոստիկանները եւ հայտարարեցին, որ այդտե ղ էքսկուրսիա անցկացնել չի թույլատրվում, եւ ոչ մի կերպ չբացատրելով իրենց գործողությունները’ խնդրեցին մեզ հեռանալ»,- պատմել է Ախունդովը:
Նրա խոսքով’ ոստիկանները զբոսաշրջիկներին 5 րոպե ժամանակ են տվել էքսկուրսիան ավարտելու համար: «Հետո մեզ մոտեցել է պարեկային ավտոմեքենան, եւ իրավապահները պահանջել են, որ մենք մտնենք թանգարանի շենք, չկանգնենք փողոցում: Մենք մտանք թանգարան, նրանք գնացին: Ես ջանում էի խոսել ադրբեջաներեն, որպեսզի զբոսաշրջիկները չհասկանան ինչի մասին է ոստիկանների երկխոսությունը: Անկեղծորեն ասած’ պատկերը խիստ անդուր էր: Հանգստություն, կարգ ու կանոն ապահովելու փոխարեն Ադրբեջանում ոստիկաններն իրենք են խախտում այն»,- դժգոհել է զբոսաշրջիկներին ուղեկցողը:
«Նախօրեին իրավապահները նույնպես առանց բացատրության Բաքվի Շատրվանների հրապարակից վռնդել են հյուրախաղերի եկած էկվադորյան հնդկացիների թափառող երաժիշտների խմբին: Այդ բոլորը տեղի է ունենում երկրում զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտության մասին բարձրաստիճան չինովնիկների հայտարարությունների ֆոնին: Ընդհանրապես ինչ զբոսաշրջության զարգացման մասին կարող է խոսք լինել, երբ ադրբեջանական «հյուրընկալությունը» ցուցադրվում է նման այլանդակ մեթոդով»,- գրում է կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում