Հունաստանում մայիսին գործազրկությունը հասել Է նոր պատմական առավելագույնի
Նմանատիպ
Հունաստանում գործազրկության մակարդակը 2013 թվականի մայիսին աճել Է մինչեւ 27,6 տոկոս՝ նորացնելով նախորդ առավելագույն ցուցանիշը՝ 2013 թվականի ապրիլի 26,9 տոկոսը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում Հունաստանի վիճակագրական ծառայության (Elstat) տվյալները:Ըստ Հունաստանի բանկի կանխատեսման՝ ընթացիկ տարում գործազրկության ցուցանիշը կհասնի 28 տոկոսի, դրա նվազումն սպասվում Է սոսկ 2015 թվականին:
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը կանխատեսում Է 2014 թականին Հունաստանում գործազրկության աճ մինչեւ 28,4 տոկոս:
Տնտեսական անկումը Հունաստանում շարունակվում Է 2008 թվականից եւ, ըստ տնտեսագետների կանխատեսումների՝ կպահպանվի նաեւ հաջորդ տարի: Վարկատուների հերթական օգնությունը, որը Հունաստանին Է տրամադրվել 2012 թվականի աշնանը, չի լուծել աշխատատեղերի պակասության խնդիրը: Խնայողության միջոցները, որոնք հանգեցնում են պետական հատվածում ծախսերի կրճատման, ազդում են գործազկության մեծացման վրա: Ինչպես նշում են վերլուծաբանները, հարկային բեռի ուժեղացումը բարդացնում Է գործարարության վարումը, ինչը նույնպես հանգեցնում Է ընկերությունների փակման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում