Հայկական մանրանկարչության ընդօրինակությունները կներկայացվեն «Ծաղկելու արվեստը» ցուցահանդեսում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական մանրանկարչության լավագույն նմուշների ընդօրինակությունները, որոնց հեղինակները «Ծաղկելու արվեստը» ստուդիայի սաներն են, կցուցադրվեն «Ծաղկելու արվեստը» ցուցահանդեսում: Այցելուներ հնարավորություն կունենան դիտելու նաև ստուդիայի սաների ինքնուրույն ստեղծագործական աշխատանքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 6-ին «Զանգակ» գրատանը:
Ցուցադրությունը բաց կլինի մինչև մարտի 16-ը:
«Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն 4 տարի է, ինչ Մատենադարանում գործում է «Ծաղկելու արվեստը» մանրանկարչական ստուդիան, որտեղ երեխաներն ու պատանիները սովորում են հայ միջնադարյան ձեռագրական արվեստի, մանրանկարչության առանձնահատկությունների մասին թե՛ տեսական և թե՛ գործնական պարապմունքների միջոցով:
Դասընթացները վարում է մանրանկարչուհի Լիլիթ Վարդումյանը: Իսկ տեսական պարապմունքների ընթացքում երեխաներին դասավանդում են նաև Մատենադարանի գիտաշխատողները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում