Բարսելոնան հայտնել է Պիկեի վնասվածքի մասին
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք է ստացել Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Սևիլիայի» հետ խաղում՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ 34-ամյա ֆուտբոլիստի մոտ աջ ծնկի կապանների պառտվածք է ախտորոշվել։ Այս մասին հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքւ։
Պիկեի վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։ Հիշեցնենք՝ Պիկեի գոլն օգնեց հավասարեցնել «Սևիլիայի» հետ դիմակայության հաշիվն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, որտեղ արդեն կատալոնաան ակումբն ավելի ուժեղ գտնվեց ու եզրափակչի ուղեգիր նվաճեց։
Ռոնալդ Կումանի սաները Իսպանիայի Գավաթի եզրափակչում կմրցեն «Լևանտե»-«Աթլետիկ» զույգի հաղթողի հետ։
Իսպանիայի գործող գավաթակիրը «Վալենսիան» է, որը 2019 թվականի մայիսի 25-ին կայացած եզրափակչում հաղթել է «Բարսելոնային»՝ 2-1 հաշվով։ Իսպանիայի Գավաթի 2019/20 մրցաշրջանը դեռևս չի ավարտվել կորոնավիրուսի պատճառով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում