Մեսսին վիճաբանել է Սևիլիայի նախագահի և տեխնիկական տնօրենի հետ խաղից հետո

Մեսսին վիճաբանել է Սևիլիայի նախագահի և տեխնիկական տնօրենի հետ խաղից հետո

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Սևիլիայի» հետ պատասխան խաղում տարած հաղթանակից հետո կոնֆիլկտ է ունեցել մրցակցի նախագահ Պեպե Կաստրոյի և ակումբի տեխնիկական տնօրեն Մոնչիի հետ՝ հանդերձարան տանող ճանապարահին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

«Սևիլիայի» ղեկավարները ուղևորվել են հանդերձարան, նրանք Մեսսիին դիմավորել են հետևյալ արտահայտությամբ՝ «Դուք միշտ նույն կերպ եք հաղթում»՝ ակնարկելով «Բարսելոնայի» կողմից մրցավարների կաշառելը։ Մեսսին պատասխանել է՝ «Դուք գնում եք տուն»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում