Լիլի Սարգսյանը՝ Դուբայում չաշխատելու, ծնողների ուղարկած գումարով ապրելու և սիրելիի մասին (լուսանկարներ). Tert.am Life

Լիլի Սարգսյանը՝ Դուբայում չաշխատելու, ծնողների ուղարկած գումարով ապրելու և սիրելիի մասին (լուսանկարներ). Tert.am Life

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը շուրջ մեկ տարի է, ինչ Դուբայում է։ Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին խոսել է Դուբայի կյանքին հարմարվելու, նոր նախագծի, ժամանցը կազմակերպելու, ծնողների ֆինանսական աջակցության և սիրելիի մասին։

Լիլին Դուբայ էր մեկնել նախորդ գարնանը ու այդպես էլ չէր կարողացել Հայաստան վերադառնալ, հետո որոշել էր այնտեղ մնալ։ Tert.am Life-ի հետ զրույցում Լիլին ասել էր, որ ինքն ու ընկերուհին չէին կարողանում Հայաստան վերադառնալ, քանի որ երեկույթի ժամանակ ոստիկանության բաժանմունքից եկել են և մի շարք մեղադրանքների, այդ թվում՝ կարանտինի ընթացքում հավաք կազմակերպելու համար բոլորին տարել ոստիկանության բաժանմունք։ Բոլորին բաց էին թողել, իրենց՝ոչ, ավելի ուշ, ՀՀ հյուպատոսության միջնորդությամբ նրանց բաց էին թողել։

Ճանապարհները բացվելուց հետո էլ Լիլին չվերադարձավ Հայաստան։ Թե ինչու, ասում է՝ անձնական խնդիրների պատճառով։ «Այլ մանրամասներ չեմ ուզում ասել։ Անկեղծ ասած, այս պահին չեմ ցանկանում Հայաստան գալ։ Ամբողջ աշխարհում մահացու համաճարակ է, ինչպե՞ս կարելի է դուրս գալ փողոց և ցույցեր անել այն դեպքում, երբ պետք է հեռավորություն պահպանել և դիմակ կրել։ Կորոնավիրուսից վախս մեծ է, տեսնում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Հարմարվել եմ Դուբայի կյանքին, տաք, գեղեցիկ երկիր է, այստեղ հանգստություն կա»,- ասաց նա։

Ըստ գեղեցկուհու տիտղոսակրի՝ աշխատանքային շատ նորություններ չունի, fashion show-ի մասնակցելու առաջարկ է ստացել, որը տեղի կունենա մայիսին։ «Եթե այդ ընթացքում դեռ Դուբայում լինեմ, կմասնակցեմ։ Շոուի կազմակերպչի խոսքով՝ դիզայներների, դիմահարդարների և վարսահարդարների մրցույթ է լինելու, իսկ ես որպես մոդել եմ մասնակցելու։ Կարծում եմ՝ միջոցառումից հետո նոր առաջարկներ կստանամ, որովհետև այնտեղ լինելու են դիզայներներ և տնօրեններ։ Իրականում, Դուբայում շատ առաջարկներ եմ ստացել, բայց մերժել եմ, որովհետև «Միսս աշխարհ» ու «Միսս գրանդ» մրցույթներից հետո ավելի ցածր մրցույթների մասնակցելու իմաստ չկա»,- նշեց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ավելի հեղինակավոր մրցույթների չի մասնակցում, Լիլին պատասխանեց․ ««Միսս աշխարհ» մրցույթից ավելի բարձր մրցույթը «Միսս տիեզերք» մրցույթն է, որին մասնակցելու համար պետք է «Միսս Հայաստան» մրցույթին մասնակցեմ և հաղթող ճանաչվեմ։ Միայն դրանից կարող եմ մասնակցել «Միսս տիեզերք»-ին, բայց ցանկանում եմ ավելի հասուն տարիքում՝ 23-ից հետո մասնակցել, դեռ 20 տարեկան եմ»։

Լիլին Դուբայում չի աշխատում, նրա խոսքով, օրվա ընթացքում, հիմնականում, տանն է լինում կամ անցնում է իր սիրելի զբաղմունքին՝ գնումներ անում։ «Գնումներ շատ եմ սիրում, որքան գնում եմ, մեկ է՝ քիչ է ։ Դուբայում Հայաստանի համեմատությամբ ամեն ինչ ավելի թանկ է, բայց ի՞նչ կարող եմ անել, զգեստապահարանս միշտ պետք է թարմ լինի։ Քանի որ չեմ աշխատում, ֆինանսական հարցերում ծնողներս են օգնում։ Վերջերս շատ են գրում՝ ամուսնացել եմ, բայց այդպես չէ, ինձ ծնողներս են օգնում,- ասաց Լիլին, իսկ հարցին, թե ինչո՞վ են զբաղվում ծնողները, որ կարողանում են ապահովել Դուբայում իր ավելի թանկ կենցաղը, պատասխանեց, –Հայաստանում բիզնես ունեն, ավելին ասել չեմ ուզում»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում