Վրաստանի նախագահի չգրանցված ադրբեջանցի թեկնածուն պատրաստվում է ցմահ բանտարկել Մխիայիլ Սաակաշվիլիին
Նմանատիպ
Վրաստանի նախագահ դառնալ ցանկացող ծագումով ադրբեջանցի Դաշգին Գյուլմամեդովը, ում, սակայն, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել որպես թեկնածու, սպառնում է բանտ նստեցնել այդ երկրի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին:Ինչպես տեղեկացնում է «Գռուզիա-օնլայն»-ը, ադրբեջանցի «հավակնոտ» թեկնածուն ասել է, որ սովորական ոստիկանական հետաքննությունը կարող է պարզել, թե ինչպիսի հանցագործություններ է կատարել Վրաստանի ժողովրդի դեմ Սաակաշվիլիի ռեժիմը:
«2004թ-ից այդ մարդու կողմից գլխավորած հանցավոր ռեժիմը մեղավոր է բազում հանցագործություններում: Եթե ես ընտրվեմ նախագահ, Սաակաշվիլին իր կյանքի մնացած օրերը կանցկացնի բանտում»,- սպառնացել է Գյուլմամեդովը: Նա Սաակաշվիլիին մեղադրել է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվիանիայի և նախկին շրջանային ղեկավար Ռաուլ Յուսուբովի սպանության մեջ’ միաժամանակ նշելով, որ այս հանցագործությունների համար Սաակաշվիլին և Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին պետք է դատապարտվեն ցմահ ազատազրկման:
Վրաստանում նախագահական ընտրությունները կայանալու են առաջիկա աշնանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում