ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ գա նոր իշխանություն, մի քանի օրվա մեջ հնարավոր կլինի բերել գերիներին. Արթուր Վանեցյան
05/03/2021 19:59
Նմանատիպ
Այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց էր նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա եկել էր մասնակցելու Արա Սաղաթելյանի գործով դատական նիստին, որի ժամանակ պետք է հրապարակվեր վճիռը եւ վերջինս դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Արթուր Վանեցյանը պատասխանեց նաեւ մի քանի հարցերի:
«Եվս մեկ անգամ անդրադառնամ իմ հայտարարությանը՝ կապված գերիների հետ: Իմ հայտարարությունն այն էր, որ այս իշխանությունները, որոնք պարտվել են պատերազմում, չեն կարողանում ներկայացնել ժողովրդի շահերը, չունեն որևէ հնարավորություն լուծել գերիների հետ կապված հարցը»,– նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Հետևեք մեզ նաև Telegram-ում