Բեյրութում առեւանգել են երկու թուրք օդաչուների
Նմանատիպ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի օդնավակայանից զինված անձիք առևանգել են թուրքական Turkish Airlines ավիաընկերության երկու օդաչուների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Reuters լրատվական գործակալությունը, առևանգման պատասխանատվությունը դեռ ոչ մեկ իր վրա չի վերցրել, սակայն անցյալ տարի թուրք-սիրիական սահմանի մոտ առևանգված լիբանանցի շիա մահմեդականների ընտանիքները պահանջել էին Անկարայից լուրջ քայլեր ձեռնարկել ապստամբներից նրանց ազատելու ուղղությամբ:Նշվում է, որ երկու թուրքերին առևանգել են ժամը 3-ին, երբ զինված անհայտ անձիք կանգնեցրել են թուրքական ավիաընկերության անձնակազմին տեղափոխող մեքենան, որում, ըստ Naharet թերթի, վեց մարդ է եղել:
Ավելի վաղ Լիբանանի քաղաքական գործիչները Reuters-ին հայտնել էին, որ իենք տեղեկություն ունեն, թե լիբանանցի առևանգվածների ընտանիքները պատրաստվում են թուրք պատանդներ վերցնել:
Ասվում է նաեւ, որ Թուրքիան աջակցել է ապստամբներին տապալելու Սիրիայի նախագահ Բաշար ալ – Ասադի կառավարությունը և կարող է ազդեցություն ունենալ լիբանանցի մուսուլմաններին առևանգած զինյալների վրա: Մյուս կողմից, լիբանանյան լրատվամիջոցները մեջբերել են առևանգվածների ընտանիքների ներկայացուցչի խոսքեը, որ վերջիններս ոչ մի կապ չունեն ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում