Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի վթարի հետեւանքով 3 մարդ է զոհվել
09/08/2013 11:46
Նմանատիպ
Ֆրանսիայի կենտրոնում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետեւանքով օդաչուն եւ երկու ուղեւորները մահացել են: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, այս մասին տեղեկացրել են երկրի փրկարար ծառայության ներկայացուցիչները:
Նրանց տվյալներով’ Փարիզից թռչող SOCATA TBM 800 ինքնաթիռը կորել է ռադիոտեղորոշիչների էկրաններից եւ ընկել Վերտեզոնի տարածքում: Որոնողական աշխատանքների ժամանակ 100քմ ընդհանուր մակերեսով տարածության վրա հայտնաբերվել են վթարված ինքնաթիռի բեկորները եւ զոհվածների դիակները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում