Ադրբեջանում ձերբակալվել է արտաքին տնտեսական կապերի նախկին նախարարը
Նմանատիպ
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները օգոստոսի 8-ին սեփական ամառանոցում ձերբակալել են այդ երկրի արտաքին տնտեսական կապերի նախկին նախարար Նիջաթ Գուլիեւին: Բաքվի Աբշերոնի շրջանային դատարանի վճռով նախկին նախարարը հետաքննության շրջանում ձերբակալվել է երկու ամսով: Նա մեղադրվում է անօրինական զենք պահելու մեջ:
Ըստ լուրերի’ Աբշերոնի շրջանի Նովխանա ավանում նրա ամառանոցում կատարված խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են մեծ թվով Կալաշնիկովի ինքնաձիգներ եւ նռնակներ: Նախկին նախարարի անձնական ավտոմեքենայից ատրճանակ է առգրավվել: Դեռ հարց է, թե ինչպես է այդ քանակությամբ սպառազինությունը հայտնվել նախարարի ամառանոցում:
Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը եւ ԱԱՆ մամուլի ծառայության ղեկավար Արիֆ Բաբաեւը հրաժարվել են մեկնաբանել նախկին նախարար Նիջաթ Սուլթանովի ձերբակալության մասին տեղեկությունը:
Նիջաթ Գուլիեւն արդեն մեկ անգամ ձերբակալվել էր 2005 թ-ի հոկտեմբերի 19-ին: Այն ժամանակ նրան մեղադրանք էր ներկայացվել պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Հետագայում նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում