Միջուկային զենքից հրաժարումը համաշխարհային հանրության խնդրին Է. Ճապոնիայի վարչապետ
Նմանատիպ
Մոլորակի բոլոր երկրների պարտքն Է կառուցել առանց միջուկային զենքի աշխարհ: Այս հայտարարությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հանդես Է եկել օգոստոսի 9-ին՝ Նագասակի քաղաքի ռմբակոծման 68-րդ տարելիցի օրը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Նա վերստին հավաստել Է Տոկիոյի կողմնակցությունը երեք միջուկազերծ սկզբունքներին. չունենալ, չարտադրել եւ իր տարածք չներկրել միջուկային զենք: Աբեն նաեւ ամբողջ աշխարհին կոչ Է արել հիշելու Նագասակիի ատոմային ռմբակոծման դասերը:
Օգոստոսի 9-ին քաղաքի Խաղաղության զբոսայգում տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ: Զանգի ղողանջների ներքո արարողությունը բացել են տեղի դպրոցի երկու աշակերտներ, ինչից հետո զոհվածների հուշահամալիրին են դրել Հիշատարի երեք գրքեր, որոնց մեջ գրված են 1945 թվականի ռմբակոծման բոլոր զոհերի անունները: Կառավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ դպրոցականները դրել են սպիտակ եւ դեղին ծաղկեպսկաներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում