Համացանցում տարածվել է ադրբեջանցի երաժշտից սարսափած եվրոպացուն ներկայացնող տեսանյութ

Համացանցում մի տեսանյութ է տարածվել, որտեղ շարքային եվրոպացին սարսափահար է եղել’ տեսնելով իր համակարգչում հանկարծակի հայտնված ադրբեջանցի երաժշտին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հատնում է medianews.az լրատվական կայքը: Խոսքը աղմկալի երգերով հայտնի ադրբեջանցի երգիչ Ուզեիր Մեհդիզադեի մասին է:

Տեսանյությում շարքային եվրոպացին լսելով համակարգչում հայտնված ադրբեջանցի երգչի «երաժշտությունը», սարսափից ջարդում է մոնիտորը եւ երկար ժամանակ չի կարողանում ուշքի գալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում