Ռամադանի ընթացքում Սիրիայում ավելի քան 4400 մարդ է սպանվել
09/08/2013 13:06
Նմանատիպ
Մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամսվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետեւանքով Սիրիայում շուրջ 4,4 հազար մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Լիբանանի Daily Star թերթը: «Ավելի քան 4420 մարդ սպանվել է անցած ամսվա ընթացքում»,- ասել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցով դիտորդական խորհրդի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանին:Նրա խոսքով՝ զոհվածներից մոտ հազարը խաղաղ բնակիչներ են, որոնց թվում 302-ը’ երեխաներ: Զոհվածներից 485-ը ընդդիմադիրներին միացած ծայրահեղականներ են:
Թերթը նշում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ խաղաղ բնակչության զոհերի թիվն էականորեն նվազել է, սակայն դրանց թիվն ավելացել է ապստամբների եւ կառավարական զորքերի շարքերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում