Բաքվի փողոցներում «Ազատություն իսլամին» թռուցիկներ են հայտնվել

Բաքվի փողոցներում կրկին սկսել են «Ազատություն իսլամին» թռուցիկներ փակցնել: Այս մասին,  հայտնում է «Ազադլըգ» թերթը:Ի տարբերություն նախկինում փակցվածների, որոնցում հեղափոխության կոչեր են հնչեցվել, նոր թռուցիկների պահանջներն ավելի համեստ են: «Ազատություն ձերբակալված իսլամիստներին», – ասվում է նրանցում:

Բաքվի Բինագադի ավանի փողոցներում փակցված «Ազատություն իսլամին» գրությամբ թռուցիկների կանաչ ֆոնին տեղադրված են Ադրբեջանում ձերբակալված իսլամիստների լուսանկարները: Բաքվի գործադիր իշխանության աշխատակիցները ապարդյուն փորձում են ազատվել նրանցից, բայց դրանք կրկին հայտնվում են նախկին տեղերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում