Վրաստանում նախկին պատգամավորի եւ կառավարության ներկայացուցչի միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել
09/08/2013 14:04
Նմանատիպ
Վրաստանի Սամեգրելո տարածաշրջանի Զուգդիդի շրջանի Ռիկե գյուղում փոխհրաձգություն է տեղի ունեցել խորհրդարանի նախկին պատգամավոր Թենգիզ Ջգուշիայի եւ Զուգդիդի շրջանային իշխանության ղեկավարի տեղակալ Մերաբ Կվարայայի միջեւ:
Ֆիզիկական դիմակայությունից հետո Ջգուշիան մի քանի անգամ կրակել է Կվարայայի վրա, սակայն վերջինս չի տուժել:
Վիճաբանության պատճառը հայտնի չէ: Կատարվում է հետաքննություն: Հայտնի է, որ Թենգիզ Ջգուշիան, որպես նախկին պատգամավոր, զենք պահելու եւ կրելու թույլտվություն ունի: Ներկայում Թենգիզ Ջգուշիան ղեկավարում է «Սամեգրելոյի ձայն» կազմակերպությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում