Ադրբեջանի նախագահական ընտրություներում ԵԱՀԿ ԽՎ դիտորդներ չեն լինի
Նմանատիպ
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը վերջնական որոշում է ընդունել դիտորդական առաքելություն չուղարկել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին:
Նրա խոսքով’ այդ որոշումն ընդունվել է կապված այն բանի հետ, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամկետը համընկնում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի հետ, որը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 13-15-ին Բուդվայում (Չեռնոգորիա):
«ԵԱՀԿ ԽՎ-ն խորհրդարանական ընտրությունները հետեւելու շեշտադրված բազմամյա քաղաքականություն ունի, եւ նախագահական ընտրություններին հետեւում է միայն բացառիկ հանգամանքներում», – ասել է նա:
Այնուամենայնիվ, ԵԱՀԿ ԽՎ-ը որոշել է դիտորդական առաքելություն ուղարկել Վրաստանում հոկտեմբերի 27-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, քանի որ դրանք կանցկացվեն Բուդվայում տեղի ունենալիք աշնանային նստաշրջանից երկու շաբաթ հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում